Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» առանցքային խաղացողը կհեռանա թիմից

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:56 / 20.04.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի ակումբը՝ հաղորդում է Sky Sports-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը որոշել է նոր պայմանագիր չկնքել անգլիական ակումբի հետ։ Այսպիսով՝ կիսապաշտպանը նոր ակումբ կտեղափոխվի անվճար՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆրանսիացու տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու գլխավոր հավակնորդը ՊՍԺ-ն է։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 1 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա