Logo

Պոգբան պաշտոնական առաջարկ է ստացել 2 ակումբից

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:27 / 12.05.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ամռանը փոխելու է ակումբային գրանցումը:

Football Addict-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսն» ու «Բավարիան» արդեն պաշտոնական առաջարկ են արել ֆրանսիացուն: 

Նշվում է, որ ակումբները ցանկանում են վճարել ավելի ցածր աշխատավարձ, քան աշխարհի չեմպիոնն ստանում է «կարմիր սատանաների» կազմում:

Հիշեցնենք, որ Պոգբայի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Եթե կողմերը նոր պայմանագիր չկնքեն, ֆրանսիացին թիմից կհեռանա անվճար:

Այժմ Պոլը վերականգնվում է վնասվածքից ու չի կարող օգնել իր թիմին մրցաշրջանի մնացած հատվածում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա