Logo

Պոգբան վերադառնում է «Յուվենտուս»՝ հաստատում է ակումբի գլխավոր տնօրենը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:25 / 30.06.2022ՍՊՈՐՏ
Պոլ Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդից» հեռացած ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ազատ գործակալի կարգավիճակով կվերադառնա Թուրինի «Յուվենտուս»: 

«Պոգբայի հետ բանակցությունները լավ են ընթանում: Այս գործարքը մեզ համար առանցքային կլինի նաև կոմերցիոն առումով»,- «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեի խոսքն է մեջբերում Tuttosport-ը:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ առաջիկա օրերին կողմերը պայմանագիր կստորագրեն:

Ֆրանսիացին 2012-2016 թվականներին պաշտպանել է «Յուվենտուսի» գույները, այնուհետև տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա