Logo

Պոգբան ընտրություն է կատարել ՊՍԺ-ի ու «Յուվենտուսի» միջև

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:24 / 06.04.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս»՝ հաղորդում է Tuttosport-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը թուրինյան ակումբ տեղափոխությունն ավելի հեռանկարային ընտրություն է համարում, քան ՊՍԺ տեղափոխությունը։

29-ամյա Պոգբայի գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրանում է այս ամառ: Ամենայն հավանականությամբ, կողմերը նոր պայմանագիր չեն կնքի, և ֆրանսիացին կհեռանա անվճար՝ ազատ գործակալի կարգավիճակով:

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան բոլոր մրցաշարերում անցկացրած 24 խաղում դարձել է 1 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա