«Գլաստոնբերի» երաժշտական փառատոնում The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին երգել է վիրտուալ Ջոն Լենոնի հետ։ Նրանք կատարել են 1970 թվականի «I've Got A Feeling» երգը։ Տեսանյութը ցուցադրվել է բեմի շուրջ գտնվող էկրաններին, գրում է NME-ն։
Մաքքարթնիի խոսքով՝ գաղափարը ծագել է կինոռեժիսոր Փիթեր Ջեքսոնի մոտ, որը նկարահանել է «Get Back» վավերագրական ֆիլմը խմբի վերջին՝ «Let It Be» ալբոմի ձայնագրման պատմության մասին։
«Սա առանձնահատուկ է ինձ համար. մի սովորական օր ինձ զանգահարում է Փիթեր Ջեքսոնը և ասում, որ կարող է վերցնել Ջոնի վոկալը, որպեսզի մենք կարողանանք այն օգտագործել կենդանի կատարմամբ: Ինձ համար սա շատ կարևոր էր։ Ես գիտեմ, որ սա վիրտուալ է, բայց այո, դա Ջոնն է: Մենք նորից միասին ենք»,- ասել է Մաքքարթնին: