Logo

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Անդորրային և դուրս եկավ եզրափակիչ (ֆոտոշարք)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:19 / 02.07.2022Բասկետբոլ
null

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակիչում 93-66 հաշվով առավելության հասավ Անդորայի ընտրանու նկատմամբ։

Խաղում ամենաարդյունավետը Ալբերտ Թադևոսյանն էր, որը վաստակեց 35 միավոր:

Այսպիսով՝ Ռեքս Քալամյանի գլխավորած տղաները նվաճում են եզրափակիչի ուղեգիր, որտեղ ուժերը չափելու են Մալթայի հավաքականի հետ:

Մյուս կիսաեզրափակիչում Մալթան 59-52 հաշվով առավելության էր հասել Ադրբեջանի նկատմամբ:

Նշենք նաև, որ Հայաստան - Անդորա խաղը «Վիվառո Արենայի» ուղիղ եթերում էր: 

 

Հայաստան - Անդորա խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում ✌️ Խաղի մանրամասները՝ 👇 bit.ly/3bFlvVn

Posted by VNews on Saturday, July 2, 2022


 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա