Logo

Պորտուգալացի տաղանդը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:19 / 07.05.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Սպորտինգի» պաշտպան Գոնսալու Ինասիուի ծառայություններով։

Sport Witness-ը, հղում կատարելով Correio da Manhã-ին, գրում է, որ անգլիական ակումբը դեռ պաշտոնական առաջարկ չի կատարել, սակայն հետաքրքրվածությունը լուրջ է, քանի որ «կարմիր սատանաները» երկար ժամանակ է, որ հետևում են նրա ելույթներին։

«Սպորտինգը» չի ցանկանում բաժանվել իր պաշտպանից, դրա համար էլ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը չի վաճառի 45 մլն եվրոյից պակաս գնով։ Հենց այդքան է խաղացողի՝ պայմանագրով սահմանված հրաժարագինը:

Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 26 խաղում Ինասիուն դարձել է 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա