Logo

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը կմասնակցի WADA-ի ամենամյա համաժողովին

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:59 / 10.06.2022ՍՊՈՐՏ
Կարեն Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 10-12-ը Շվեյցարիայի Լոզան քաղաքում կմասնակցի Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ամենամյա սիմպոզիումին՝ հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Տեղում փոխնախարարը նաև աշխատանքային հանդիպումներ կունենա WADA-ի նախագահ Վիտոլդ Բանկայի, գլխավոր քարտուղար Ֆրեդերիկ Դոնզեի, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կառլոս Ռոյի և այլ պաշտոնատար անձանց հետ:

WADA-ի ամենամյա սիմպոզիումը հակադոպինգային օրացույցի խոշորագույն միջոցառումներից է: Այն պետք է անցկացվեր մարտի 24-25-ը, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա