Logo

Փոխվել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի խաղացանկը

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:30 / 14.04.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական

Ազգերի լիգայի գալիք խաղարկությունում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների խաղացանկը փոփոխություն է կրել՝ հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն հաստատել են աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի երկու հանդիպումների և Ազգերի լիգայի 2022/23 թվականների խաղարկության երկու խմբերի հանդիպումների նոր ժամանակացույցը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի Շոտլանդիա - Ուկրաինա խաղը մարտի 24-ի փոխարեն տեղի է ունենալու հունիսի 1-ին՝ փոխվել է նաև Ազգերի լիգայի մրցաշարում ուկրաինացիների և շոտլանդացիների հետ նույն խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականի հանդիպումների խաղացանկը։ 

Նոր խաղացանկը՝

Հունիսի 4. Հայաստան - Իռլանդիա

Հունիսի 8. Շոտլանդիա - Հայաստան

Հունիսի 11. Ուկրաինա – Հայաստան

Հունիսի 14. Հայաստան – Շոտլանդիա

Սեպտեմբերի 24. Հայաստան – Ուկրաինա

Սեպտեմբերի 27. Իռլանդիա – Հայաստան

Հանդիպումների անցկացման վայրերը և մեկնարկի ժամերը կհայտարարվեն ավելի ուշ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա