Logo

Պրեմիեր լիգա. Մրցաշրջանի լավագույն ռմբարկուները, ասիստենտը և «Ոսկե ձեռնոցի» հաղթողները

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:30 / 22.05.2022ՍՊՈՐՏ
null

Հյոն Մին Սոնը(«Տոտենհեմ») ու Մոհամեդ Սալահը(«Լիվերպուլ») դարձան Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկուներ։

Ե՛վ «Տոտենհեմի» կիսապաշտպանը, և՛ «Լիվերպուլի» հարձակվողը 23-ական գոլի հեղինակ դարձան 35 խաղում։ Սալահը նաև դարձավ մրցաշարի լավագույն ասիստենտը՝ կատարելով 13 գոլային փոխանցում։ Նրա ակումբակից Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը 12 գոլային փոխանցում է կատարել։

Ալիսոնն ու Էդերսոնը կիսեցին ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանի «Ոսկե ձեռնոց» մրցանակը։ «Լիվերպուլի» ու «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահները 2021/22 մրցաշրջանում 20 խաղում կարողացան անառիկ պահել դարպասը։

Ալիսոնն այս մրցանակը կարիերայում երկրորդ անգամ է նվաճում, իսկ Էդերսոնը՝ 3-րդ անգամ, ընդ որում՝ անընդմեջ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա