Logo

Պրեմիեր լիգան 2 նոր մրցանակ է սահմանել մրցաշրջանի համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:15 / 20.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Պրեմիեր լիգա-մրցանակ

Անգլիայի Պրեմիեր լիգան 2 նոր մրցանակ է սահմանել մրցաշրջանի համար՝ տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Նոր մրցանակներից մեկը կշնորհվի խաղացողի, մյուսը՝ թիմի:

Առաջին մրցանակը կստանա այն խաղացողը, որը կխփի մրցաշրջանի ամենահզոր գոլը։ Գոլի հզորությունը հաշվարկվելու է գնդակի միջին արագությամբ՝ այն պահից սկսած, երբ այն կհատի դարպասի գիծը:

Այս անվանակարգում ներառվելու են տուգանային հրապարակի սահմաններից դուրս կատարված հարվածներով հեղինակված գոլերը, որոնցից հետո գնդակը չի անդրադարձել ոչ մի խաղացողից:

Երկրորդ մրցանակը կստանա այն թիմը, որն ամենաանհավանական քամբեքը կկատարի մրցաշրջանի ընթացքում:

Նոր մրցանակաները կսկսեն շնորհվել այս մրցաշրջանից: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի ավարտին մնացել է 1 տուր:

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա