Logo

Տրանսֆերային պատուհան, փոխարինումների քանակ, COVID-19-ի վերաբերյալ միջոցառումներ. ԱՊԼ-ի նոր որոշումները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:55 / 31.03.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
ԱՊԼ ղեկավարներ

Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների ղեկավարներն այսօր հանդիպել են և քննարկել մի շարք հարցեր:

ՓՈԽԱՐԻՆՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ

Ակումբները համաձայնել են փոփոխել փոխարինումների վերաբերյալ կանոնները։

Հաջորդ մրցաշրջանից ակումբներին կթույլատրվի կատարել 5 փոխարինում, որոնք պետք է կատարվեն 3 անգամ հանդիպման ընթացքում՝ ընդմիջմանը հավելյալ հնարավորությամբ:

ԱՄԱՌԱՅԻՆ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հաստատվել է, որ 2022 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը կբացվի հունիսի 10-ին և կփակվի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 23:00-ին:

COVID-19-ՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ

Պրեմիեր լիգան այսօր թարմացրել է COVID-19-ի վերաբերյալ միջոցառումները։

Ապրիլի 4-ից լիգան կհեռացնի շաբաթական 2 անգամ խաղացողների և անձնակազմի թեստավորման պարտադիր կանոնն ու կանցնի միայն սիմպտոմատիկ թեստավորման։

Մյուս հիմնական թարմացումները ներառում են «կանաչ» անձնագրերի պահանջի վերացումը՝ մարզաբազաներում և խաղերի ժամանակ նախկինում սահմանափակ տարածքներ մուտք գործելու համար, քանի որ Պրեմիեր լիգան վերադառնում է բնականոն գարծառույթներին:

Խաղացողների և անձնակազմի բարեկեցությունը մնում է առաջնահերթություն, և Պրեմիեր լիգան կշարունակի վերահսկել  COVID-19-ով պայմանավորված իրավիճակը և հարմարեցնել ամբողջ լիգայի արձանագրությունները, ինչպես պահանջվում է՝ համաձայն հանրային առողջապահության մարմինների և բժշկական փորձագետների վերջին ցուցումների:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա