Logo

ԱՊԼ. Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:45 / 13.05.2022ՍՊՈՐՏ
լավագույն ֆուտբոլիստ-ԱՊԼ

Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անվանացուցակը:

Լավագույնի կոչման հավակնորդներն են Մոհամեդ Սալահը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Կևին դե Բրույնեն, Ժոաու Կանսելուն (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Հյոն Մին Սոնը («Տոտենհեմ»), Բուկայո Սական («Արսենալ»), Ջարոդ Բոուենը («Վեսթ Հեմ») և Ջեյմս Ուորդ-Պրոուզը («Սաութհեմփթոն»):

Հաղթողը հայտնի կդառնա երկրպագուների քվեարկության արդյունքում։ Հիշեցնենք՝ նախորդ մրցաշրջանում լավագույն խաղացողի մրցանակն ստացել է «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ռուբեն Դիաշը:

Ավելի վաղ լրագրողների վարկածով՝ ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը: Անգլիայի ընթացիկ մրցաշրջանի ավարտին մնացել է 2 տուր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա