Logo

Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը (տեսանյութ)

16:31 / 10.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է փետրվարի լավագույն ֆուտբոլիստին և մարզիչին:

Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը երկրորդ ամիսն անընդմեջ արժանացել է «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը: 25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում երրորդ անգամ է ճանաչվել ամսվա լավագույնը կրկնելով՝ «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահի ռեկորդը: Սալահը 2017/2018 մրցաշրջանում էր երեք անգամ ճանաչվել ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Ռեշֆորդը փետրվարին չորս հանդիպման է մասնակցել Անգլիայի առաջնությունում և խփել 5 գոլ: Անգլիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 25 խաղում խփել է 14 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։

«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող հոլանդացի Էրիկ տեն Հագը ճանաչվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ։

Փետրվարի լավագույն մարզիչի մրցանակին հավակնում էին նաև Անտոնիո Կոնտեն («Տոտենհեմ») և Մարկու Սիլվան («Ֆուլհեմ»):

Տեն Հագն այս մրցաշրջանում երկրորդ անգամ է արժանանում ամսվա լավագույն մարզիչի մրցանակին: Նախորդ ամիս «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում անցկացրել էր չորս հանդիպում, տարել երեք հաղթանակ, մեկ խաղ ավարտել ոչ-ոքի:

Ամսվա լավագույն գոլի մրցանակին արժանացել է Լոնդոնի «Ֆուլհեմի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը։ Լավագույնն է ճանաչվել բրազիլացու տպավորիչ գոլը «Նոթինգեմ Ֆորեսթի» դեմ խաղում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա