Logo

Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

15:37 / 12.05.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հայտնել է ապրիլի լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի անունները:

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Նախորդ ամիս Հոլանդն Անգլիայի առաջնությունում մասնակցել էր չորս խաղի, դարձել 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Էբերեչի Էզեն («Քրիսթալ Փելաս»), Ալեքսանդր Իսակը («Նյուքասլ»), Դիոգու Ժոտան («Լիվերպուլ»), Դոմինիկ Սոլանկեն («Բորնմուտ»), Օլի Ուոթկինսը («Ասթոն Վիլա») և Կալում Ուիլսոնը («Նյուքասլ»): 

«Ասթոն Վիլլան» գլխավորող Ունայ Էմերին ճանաչվել է ամսվա լավագույն մարզիչ: Ապրիլին բիրմինգեմյան թիմն Անգլիայի առաջնության 7 խաղում տարել էր 5 հաղթանակ, գրանցել մեկ ոչ-ոքի և պարտվել մեկ անգամ:

Մրցանակին հավակնում էին նաև Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Ռոյ Հոջսոնը («Քրիսթալ Փելաս»), Էդի Հաուն («Նյուքասլ») և Գարի Օ՛Նիլը («Բորնմուտ»)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա