Logo

Պրեմիեր լիգայի գործադիր տնօրենը՝ «Չելսիի» տրանսֆերների մասին

15:52 / 03.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Մասթերսը Financial Times Business of Football միջոցառման ժամանակ խոսել է Լոնդոնի «Չելսիի» տրանսֆերային քաղաքականության մասին:

«Ես այստեղ չեմ եկել նրանց պաշտպանելու համար: Նոր սեփականատերերը մեկ տարուց պակաս է, ինչ ակումբում են և ունեցել են երկու տրանսֆերային պատուհան: Երեք-չորս տարի հետո պետք է գնահատել ակումբի գործունեությունը։

Որպես մեր կանոնների մաս՝ հաշվարկվում է 12 ամիս ժամկետ, ուստի հարցն այն է, թե արդյոք նրանք պատրաստվո՞ւմ են խաղացողներ վաճառել հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ես այս հարցին պատասխան չունեմ։

Ես չեմ պաշտպանում նրանց, բայց ակումբի տրանսֆերային քաղաքականությունը պետք է գնահատել որոշակի ժամանակ հետո»,- պաշտոնյայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ «Չելսին» երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել է ավելի քան 600 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա