Logo

Արքայազն Հարին ցանկանում է վերադարձնել Մեծ Բրիտանիայի 24/7 ոստիկանական պաշտպանությունը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:29 / 18.01.2022Լրահոս

Prince Harry             Արքայազն Հարիի ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացրել Գերագույն դատարան՝ վերանայելու Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության որոշումը, որը մերժել է Սասեքսի դուքսի 24-ժամյա ոստիկանական պաշտպանությունը Մեծ Բրիտանիայում գտնվելու ընթացքում: Արքայազնը պատրաստ է անձամբ վճարել ոստիկանության աշխատանքի համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Արքայազն Հարին, որն այժմ ապրում է ԱՄՆ-ում, մտադիր է ընտանիքի հետ այցելել Մեծ Բրիտանիա և ցանկանում է ապահովել իր կնոջ և երեխաների անվտանգությունը։

«Արքայազն Հարին ծնվելիս կյանքի անվտանգության խնդիր է ժառանգել: Նա 6-րդն է գահի հերթում, 2 անգամ ծառայել է Աֆղանստանում, իսկ վերջին տարիներին նրա ընտանիքը սպառնալիքներ է ստանում» - ասվում է հայտարարության մեջ:

Հարին կորցրել է հարկատուների կողմից ֆինանսավորվող ոստիկանական պաշտպանությունը այն բանից հետո, երբ հրաժարվել է թագավորական պարտականություններից և արտոնություններից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա