Logo

Մարկո Պրլևիչն «Արարատում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականն է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:34 / 21.05.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

ԲԿՄԱ-ի հետ խաղում «Արարատի» սերբ պաշտպան Մարկո Պրլևիչը բացեց գոլերի հաշիվը թիմի կազմում: Եվ թեև այդ գոլն «Արարատին» չօգնեց խուսափելու պարտությունից, սակայն հնարավորություն տվեց Պրլևիչին ուշագրավ ցուցանիշ գրանցել: Նա դարձավ VBET ՀՊԼ-ում «Արարատում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը:

Սերբ ֆուտբոլիստն Արման Ներսեսյանի պաշտպանած դարպասը գրավեց 33 տարեկան 291 օրականում: Պրլևիչը գերազանցեց Խալեդ Ռաջաբի 13-ամյա վաղեմության ռեկորդը: Վերջինս 2009թ. «Արարատում» գոլի հեղինակ էր դարձել 33 տարեկան 14 օրականում:

Հետաքրքիր է, որ ուղիղ 5 տարի առաջ՝ 2017թ. մայիսի 20-ին Մարկո Պրլևիչը «Շիրակի» կազմում բացել էր գոլերի հաշիվը Հայաստանի առաջնություններում՝ գրավելով «Արարատի» դարպասապահ Պողոս Այվազյանի պաշտպանած դարպասը: Այն ժամանակ նա դարձել էր ՀՀ առաջնություններում գյումրեցիների կազմում գոլ խփած ամենատարեց լեգեոնականը (28 տարեկան 291 օրական):

Հետաքրքիր զուգադիպությամբ, մինչև «Արարատ» տեղափոխվելը, ՀՀ առաջնություններում իր վերջին՝ 2-րդ գոլն էլ Պրլևիչը խփել էր «Արարատին» 2018թ. մայիսի 12-ին կայացած խաղում: Ավելացնենք նաև, որ ՀՀ առաջնություններում նորամուտն էլ Պրլևիչը նշել է «Արարատի» հետ 2016թ. հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած խաղում:

Մարկո Պրլևիչը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Արարատի» կազմում: Նա դարձել է թիմի պաշտպանության հենասյուներից մեկը: VBET ՀՊԼ-ում «Արարատի» մարզաշապիկն առաջին անգամ Պրլևիչը կրել է 2020թ. օգոստոսի 16-ին «Փյունիկի» հետ կայացած առաջնության մեկնարկային խաղում: Անցյալ տարի նա «Արարատի» իր թիմակիցների հետ դարձավ Հայաստանի գավաթակիր: VBET ՀՊԼ-ում Մարկո Պրլևիչը 113 խաղ է անցկացրել՝ այդ ցուցանիշով հավասարվելով ՀՀ առաջնություններում առավել շատ հանդիպումների մասնակցած սերբ ֆուտբոլիստ Գորան Օբրադովիչին: Այնպես որ «Փյունիկի» հետ հաջորդ տուրի խաղում Պրլևիչը կդառնա ՀՀ առաջնություններում հանդես եկած սերբ ֆուտբոլիստների մեջ ռեկորդակիրը:

VNews.am-ը ներկայացնում է «Արարատում» գոլի հեղինակ դարձած ամենատարեց լեգեոնականների տասնյակը:

Ֆուտբոլիստ

Տարիք

Վերջին գոլը

1.Մարկո Պրլևիչ

33 տ. 291 օր. 

20.05.2022 ԲԿՄԱ՝ 1-2

2.Խալեդ Ռաջաբ

33 տ. 14 օր.

19.09.2009  «Շիրակ»՝ 2-4

3.Դենիս Դեդեչկո

32 տ. 345 օր.

11.06.2020  «Արարատ-Արմենիա»՝ 2-4

4. Սերժ Դեբլե

32 տ. 71 օր.

11.12.2021  «Փյունիկ»՝ 6-2

5.Խուան Բրավո

32 տ. 40 օր.

11.05.2022  «Նորավանք»՝ 4-0

6.Գորան Օբրադովիչ

31 տ. 100 օր.

04.04.2018 «Գանձասար Կապան»՝ 1-3

7.Իգոր Ստանոևիչ

30 տ. 203 օր.

15.05.2022 «Ալաշկերտ»՝ 1-2

8.Սրջիան Ալեքսիչ

30 տ. 178 օր.

05.10.2002 «Արցախ»՝ 5-0

9.Դմիտրի Ռիժով

30 տ. 

26.08.2019 «Ալաշկերտ»՝ 1-1

10.Իվան Սպիչկա

29 տ.155 օր.

21.06.2020 «Ալաշկերտ»՝ 1-3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա