Logo

PROJECT LA-ի նոր երգը Միսաք Մեծարենցի բանաստեղծությամբ [Ցայգանվագ]

Հեղինակ
tigran5
00:00 / 03.12.2021ՍՊՈՐՏ
Capture 1 - PROJECT LA-ի նոր երգը Միսաք Մեծարենցի բանաստեղծությամբ [Ցայգանվագ]

Project LA-ն նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել: Այս անգամ ևս ընտրվել է հայ պոեզիայի գոհարներից. Միսաք Մեծարենցի «Ցայգանվագ» բանաստեղծությունը:

Ցայգանվագ

Կուգա սիրերգն հեղեղատին

Անտառներու մեջ մենիկ,

Երբ ժըխորներ պահ մ’ընդհատին,

Հասնի գիշերն երջանիկ:

 

Արևելքի գիշեր մը ջինջ,

Շափյուղազարդ երկինքով,

Ուր հեշտություն է ամեն ինչ,

Ամեն իր լի բուրմունքով:

 

Ծառաստվերի տակ սխրալի,

Բուներուն մոտ ու հեռու,

Ջինջ հեղեղը կը թավալի

Արծաթացող լույսերու:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա