Logo

Անդեր Էրերան կարիերան կշարունակի Լա լիգայում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:27 / 28.08.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան մարզական կարիերան կշարունակի Բիլբաոյի «Ատլետիկում», հաղորդում է բասկյան ակումբի պաշտոնական կայքը:

Բիլբաոյում ծնված 33-ամյա ֆուտբոլիստն «Աթլետիկում» կխաղա վարձակալական հիմունքով: Պայմանագիրը նախատեսված է մեկ տարվա համար՝ ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ, ինչպես նաև տրանսֆերը հիմնական դարձնելու իրավունքով:

Անդեր Էրերան «Ատլետիկում» ելույթ ունենալու փորձ ունի: Նա թիմում խաղացել է 2011-2014 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: 

ՊՍԺ-ի ու ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2024 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա