ՊՍԺ-ն մրցաշրջանը կավարտի 700 մլն եվրո ռեկորդային եկամուտով՝ հայտնում է GFFN-ը՝ հղում անելով L'Equipe-ին:
Աղբյուրի համաձայն՝ այս ցուցանիշը գերազանցում է 2018/19 մրցաշրջանի արդյունքը, երբ փարիզյան ակումբի եկամուտը կազմել է 637,3 մլն եվրո։
Նշվում է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ պայմանագիր կնքելուց հետո ՊՍԺ-ն ձեռք է բերել 11 նոր գործընկեր։ Ընդհանուր եկամուտը հովանավորներից կհասնի 310 մլն եվրոյի։
Միաժամանակ 34-ամյա արգենտինացու տրանսֆերն ազդել է նաև մարզաշապիկների վաճառքի վրա։ Վաճառված մարզաշապիկների ընդհանուր թիվը կազմել է 1 միլիոն։ Դրանց 60 տոկոսը եղել է Մեսիի անվանական «30» համարի մարզաշապիկը:
Խաղերից ստացված եկամուտը նույնպես աճել է՝ հասնելով 132 միլիոն եվրոյի: Ակնկալվում է, որ փարիզյան ակումբի եկամուտը կշարունակի աճել նաև 2022/23 մրցաշրջանում։ Հիշեցնենք՝ ՊՍԺ-ն վաղաժամ նվաճել է Ֆրանսիայի Լիգա 1-ի չեմպիոնական տիտղոսը: Մրցաշարի ավարտին մնացել է 1 տուր:
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո