Logo

ՊՍԺ-ի խաղացողները հիասթափված են Պոչետինոյի՝ «Ռեալի» դեմ խաղում կայացրած որոշումներից

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
11:58 / 17.04.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի և ֆուտբոլիստների միջև անհամաձայնություն կա:

Le Parisien-ի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբի խաղացողները կարծում են, որ «Ռեալի» դեմ խաղում արգենտինացի մասնագետի որոշումներն ու գործողությունները բավական պասիվ են եղել, ինչն էլ հանգեցրել է բացասական արդյունքի:
     
Նշվում է, որ ընդհանուր առմամբ Պոչետինոն չի վայելում ակումբի ղեկավարության վստահությունն ու ամենայն հավանականությամբ կհեռանա մրցաշրջանի ավարտին:

ՊՍԺ-ի ղեկն ստանձնելու հիմնական թեկնածուն «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանն է:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալը» Փարիզում պարտվել էր նվազագույն հաշվով, իսկ Մադրիդում քամբեք էր իրականացրել՝ կամային հաղթանակ տոնելով (3:1):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա