Logo

ՊՍԺ-ի կատարյալ գերիշխանությունը՝ Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:41 / 22.03.2022ՍՊՈՐՏ
ՊՍԺ աշխատավարձ

Հայտնի են դարձել ՊՍԺ-ում Լիոնել Մեսիի, Նեյմարի և Կիլիան Մբապեի աշխատավարձերը։ Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը հրապարակել է L'Equipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ չնայած COVID-19-ին և Mediapro-ի ճգնաժամին՝ Լիգա 1-ում աշխատավարձերը բարձրացել են վերջին 2 մրցաշրջանի ընթացքում: Սա հակասում է սպասվող նվազման միտումին։

Ամենաշատը Նեյմարն է ստանում՝ ամսական 4,083 մլն եվրո։ Երկրորդ տեղում է Մեսին (ամսական 3,375 մլն եվրո), երրորդում՝ Մբապեն (ամսական 2,22 մլն եվրո): Վարկանիշի լավագույն 20-յակում ՊՍԺ-ի 18 խաղացող կա։

Հիշեցնենք՝ ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը՝ 29 խաղում վաստակած 65 միավորով։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա