Logo

ՊՍԺ-ի նախագահ. «Այսուհետ մեզ պետք է համեստ պահենք»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:38 / 26.06.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին թիմի ֆուտբոլիստներին համեստության կոչ է արել:

«Սովորել ենք մտածել անհավանական թվացող բաների մասին, սակայն պետք է վերադառնանք իրականություն: Այլևս չպետք է մեզ պահենք հարուստների պես ու հպարտանանք դրանով: Այլևս ոչ մի շքեղություն:

Նախորդ մրցաշրջանում այնքան էլ լավը չէինք բոլոր նպատակներին հասնելու համար: Պետք է մեզ համեստ պահենք՝ խաղադաշտում և դրա սահմաններից դուրս հետևելով կարգուկանոնին»,- Ալ-Խելաիֆիի խոսքը մեջբերում է CBS Sports-ը:

2021/22 մրցաշրջանում փարիզյան ակումբը նվաճեց Լիգա 1-ի տիտղոսը, սակայն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում երկխաղյա դիմակայության արդյունքում (1:0, 1:3) պարտվեց «Ռեալին» ու դուրս մնաց մրցաշարից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա