Logo

ՊՍԺ-ի ու Պոլ Պոգբայի երկկողմանի հետաքրքրությունը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
15:37 / 12.01.2022ՍՊՈՐՏ

ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերային իրավունքները: Ֆուտբոլիստն ամռանն ազատ գործակալի կարգավիճակ կստանա, եթե նոր պայմանագիր չկնքի մանկունիական ակումբի հետ։

Ըստ L'Équipe-ի՝ փարիզյան ակումբը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ, և այդ հետաքրքրությունը երկկողմանի է: Հավանականություն կա նաև, որ Պոգբան կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում» կամ «Յուվենտուսում»:

Նշվում է, որ Պոգբան չի պատրաստվում մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նա հիասթափված է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկից, որը, պատասխանելով կիսապաշտպանի ապագայի մասին հարցին, ասել էր. «Ես պատճառ չեմ տեսնում համոզելու մեկին, որը չի ցանկանում խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»:

Այժմ ֆրանսիացին ապաքինվում է ազդրի վնասվածքից։ Նրա վերականգնումը հետաձգվել է, ուստի Պոգբան մարզումներին կվերադառնա 4-5 շաբաթից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա