Logo

Աղբյուր. ՊՍԺ-ն աստղային տրանսֆեր է նախապատրաստում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:02 / 27.03.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է կարիերան շարունակել Լիգա 1-ում:

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, ՊՍԺ-ն մտադիր է օգտվել ստեղծված իրավիճակից ու հրավիրել բելգիացուն: Փարիզում կարծում են, որ 28-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ կփոխարինի Կիլիան Մբապեին, ով, ամենայն հավանականությամբ տեղափոխվելու է «Ռեալ»:

Հիշեցնենք, որ Լուկակուն բազմիցս նշել է «Չելսիից» հեռանալու մտադրության մասին:  

Փարիզյան ակումբում հույս ունեն, որ եթե Ռոմելուի համար բարձր աշխատավարձ և մեկնարկային կազմում տեղ երաշխավորեն, նա կհրաժարվի «Ինտեր» վերադառնալու մտքից:

Ընթացիկ մրցաշրջանում «ազնվականների» կազմում բելգիացի ռմբարկուն անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 ասիստի հեղինակ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա