Logo

ՊՍԺ-ն բանակցություններ է սկսել «Չելսիի» հարձակվողին ձեռք բերելու համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:20 / 12.04.2022ՍՊՈՐՏ
Ռոմելու Լուկակու

ՊՍԺ-ն պատրաստվում է ամռանը ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերային իրավունքները։

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, փարիզյան ակումբը փորձում է օգտվել բելգիացու՝ «թոշակառուների» հետ լարված հարաբերություններից:

Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն արդեն բանակցություններ է վարում «Չելսիի» հետ հնարավոր տրանսֆերի շուրջ:

Անցյալ ամռանը Լուկակուն 110 միլիոն եվրոյով «Չելսի» է տեղափոխվել Միլանի «Ինտերից»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելգիայի հավաքականի հարձակվողն ամռանը կվերադառնա միլանյան ակումբ:

Բելգիացին ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 5 գոլի հեղինակ է դարձել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա