Logo

ՊՍԺ-ն այսօր կարող է հայտարարել Գալտյեի նշանակման մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:33 / 05.07.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ն այսօր կարող է հայտարարել Քրիստոֆ Գալտյեի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին՝ հայտնում է France24-ը։

Այսօր փարիզցիները մամուլի ասուլիս են նշանակել «Պարկ դե Պրենս» ստադիոնում, որը կսկսվի տեղի ժամանակով 14:00-ին (Երևանի ժամանակով16:00-ին): Ասուլիսի ժամանակ կարող է հայտարարվել Գալտյեի նշանակման մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն 55-ամյա մասնագետի հետ 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել: Գալտյեն նախորդ մրցաշրջանում գլխավորել է ֆրանսիական «Նիսը»:

ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչը Մաուրիսիո Պոչետինոն է, որի պայմանագիրը գործում է մինչև հաջորդ տարվա ամառ: Ըստ տեղեկությունների՝ կողմերն արդեն համաձայնության են եկել համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա