Logo

ՊՍԺ-ն Մեսիին հավանական փոխարինող է գտել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:10 / 01.04.2022ՍՊՈՐՏ
Մեսի - Մոհամեդ Սալահ

Ֆրանսիական ՊՍԺ-ն գոհ չէ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի խաղից, որն այս մրցաշրջանում ընդամենը 2 գոլ է խփել Լիգա 1-ում:

Գալիք ամռանը փարիզյան ակումբը կարող է վաճառել արգենտինացուն, որի տրանսֆերային իրավունքները գնելուն լրջորեն հավակնում է Մայամիի «Ինտերը»:

Մոհամեդ Սալահը, որի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ կավարտվի 2023 թվականի ամռանը, կարող է փոխարինել Մեսիին ՊՍԺ-ում՝ հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն։

Եգիպտացին պատրաստ է մտածել Փարիզ տեղափոխվելու մասին, իսկ մերսիսայդյան ակումբը կարող է 2023 թվականին անվճար բաց թողնել իր առաջատարին, եթե գալիք ամռանը չհամաձայնի վաճառել Սալահի տրանսֆերային իրավունքները:

Ընթացիկ մրցաշրջանում Սալահը Պրեմիեր լիգայում դարձել է 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ 

Մեսին չի ցանկանում ամռանը վերադառնալ «Բարսելոնա». նա հստակ պատճառ ունի

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա