Logo

ՊՍԺ-ն Նեյմարի ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:53 / 23.06.2022ՍՊՈՐՏ
ՊՍԺ-Նեյմար-Բարսա

Բրազիլացի հարձակվող Նեյմարն այս ամառ կարող է հեռանալ ՊՍԺ-ից՝ տեղեկացնում է El Chiringuito-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան թիմը խաղացողի ծառայություններն առաջարկել է կատալոնական «Բարսելոնային»:

ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարի տրանսֆերային իրավունքը «Բարսային» վաճառել 50 միլիոն եվրոյով: Նեյմարի գործակալն արդեն բանակցություններ է վարել կատալոնական ակումբի հետ:

Բրազիլացին դեմ չէ վերադառնալ «Բարսելոնա», որը, ըստ աղբյուրի, միակ ակումբն է, որտեղ նա պատրաստ է տեղափոխվել ՊՍԺ-ից։

Բրազիլացին կատալոնական թիմում խաղացել է 2013-2017 թվականներին, որտեղից էլ ռեկորդային՝ 222 միլիոն եվրոյով տեղափոխվել է փարիզյան ակումբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, ՊՍԺ-ն Նեյմարի ծառայություններն առաջարկել է նաև Թուրինի «Յուվենտուսին»: 30-ամյա բրազիլացի հարձակվողի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ գործում է մինչև 2025 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա