Logo

ՊՍԺ-ն պատրաստ է Զիդանին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:13 / 01.06.2022ՍՊՈՐՏ
Zinedin Zidan

ՊՍԺ-ն չի ցանկանում դադարեցնել Զինեդին Զիդանին թիմ հրավիրելու փորձերը։

Sportmediaset-ի համաձայն՝ ֆրանսիացի մասնագետը նախօրեին հանդիպել է փարիզցիների նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ։ Փարիզյան թիմի կատարցի ղեկավարը Զիդանին հայտնել է, որ պատրաստ է նրան դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլային մարզիչը:

Աղբյուրի տեղեկություններով՝ եթե Զինեդինը համաձայնի գլխավորել ֆրանսիական թիմը, ապա նրան տարեկան կվճարեն 25 միլիոն եվրո։ Այժմ աշարհի ամենաբարձր վարձատրվող մասնագետը Դիեգո Սիմեոնեն է (տարեկան 24 միլիոն եվրո):

Միևնույն ժամանակ իսպանական լրատվամիջոցները նշում են, որ Զիդանը մերժել է առաջարկը: Մասնագետը ցանկանում է գլխավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը, ինչը նրան թույլ կտա ապրել Մադրիդում և միայն միջազգային հանդիպումների ժամանակ վերադառնալ Փարիզ:

Նշենք՝ ՊՍԺ-ն ներկայում գլխավորում է Մաուրիսիո Պոչետինոն: Արգենտինացի մասնագետի՝ փարիզցիների հետ պայմանագիրը գործում է մինչև հաջորդ տարվա ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա