Logo

ՊՍԺ-ն «թագավորական» պայմաններ է առաջարկել Մբապեին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:42 / 19.05.2022ՍՊՈՐՏ
Կիլիան Մբապե-ՊՍԺ 2022

ՊՍԺ-ն պայմանագրի երկարաձգման նոր առաջարկ է արել թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին՝ հաղորդում է բրիտանական Sky Sports պարբերականը: 

Հեղինակավոր աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբն ապշեցուցիչ պայմաններ է առաջարկել երիտասարդ ֆուտբոլիստին: ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին առաջարկել է հաջորդ մրցաշրջանից Մբապեին դարձնել «նախագծի ղեկավար»՝ նրան ձայն տալով գլխավոր մարզիչ նշանակելու և հեռացնելու, ինչպես նաև խաղացողներ ձեռք բերելու և վաճառելու գործընթացներում:

Դրանից բացի, ակումբը խաղացողին առաջարկել է ամսական 5 միլիոն եվրո աշխատավարձ: Ըստ առաջարկված պայմանագրի՝ Կիլիանը ձայնի իրավունք կարող է ունենալ ֆրանսիական թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ապագայի և տրանսֆերային քաղաքականության հարցերում։

Աղբյուրը հավելում է, որ, այնուամենայնիվ, Կիլիանը մայիսի վերջին կհայտարարի ՊՍԺ-ից հեռանալու և «Ռեալ» տեղափոխվելու մասին: Մբապեի՝ փարիզցիների հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև հունիս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա