Logo

ՊՍԺ-ն ևս մեկ գործարք է համաձայնեցրել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
23:59 / 31.08.2022ՍՊՈՐՏ
null

Իսպանական «Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերը կարիերան կշարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստն արդեն մեկնել է Փարիզ, որպեսզի սեպտեմբերի 1-ին բուժզննում անցնի և պայմանագիր ստորագրի Ֆրանսիայի չեմպիոնի հետ:

Իսպանիայի հավաքականի ներկայացուցիչն ու ՊՍԺ-ն կստորագրեն 5 տարվա պայմանագիր: Ֆրանսիական գրանդը Սոլերի տեղափոխության համար «Վալենսիային» կվճարի 18 միլիոն եվրո` գումարած 3 միլիոն բոնուս:

Հիշեցնենք, որ Կառլոս Սոլերը «Վալենսիայի» սան է, իսպանական ակումբի գլխավոր թիմում խաղում է 2017 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա