Logo

ՊՍԺ-ի՝ 2022/23 մրցաշրջանի տնային մարզազգեստը (ֆոտո, տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:34 / 29.06.2022ՍՊՈՐՏ
ՊՍԺ մարզազգեստ-2022/23

Մարզահագուստ արտադրող Nike ընկերությունը ներկայացրել է ֆրանսիական ՊՍԺ-ի 2022/23 մրցաշրջանի՝ տնային խաղերի համար նախատեսված մարզազգեստը՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մարզազգեստի հիմնական գույնը ՊՍԺ-ի համար ավանդական մուգ կապույտն է: Մարզաշապիկի վրա կան նաև սպիտակ և կարմիր ուղղահայաց գծեր: Ակումբի տարբերանշանը պատկերված է կրծքավանդակի կենտրոնում:

Փարիզցիները փոխել են իրենց տիտղոսային հովանավորին: Հյուրանոցային օպերատոր Accor-ի փոխարեն ՊՍԺ-ի մարզաշապիկի վրա տպագրված է Qatar Airways-ի տարբերանշանը, որը 2020 թվականից ակումբի պրեմիում գործընկերն է:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա