Logo

ՊՍԺ-ն այլևս հույսեր չի կապում իր աստղերից մեկի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:34 / 22.06.2022ՍՊՈՐՏ
Neymar-PSJ-2022

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն այս ամառ կարող է հեռանալ ֆրանսիական ակումբից՝ հայտնում է Foot Mercato պարբերականը: Փարիզյան ակումբի կատարցի ղեկավարները և պորտուգալացի նորանշանակ սպորտային խորհրդական Լուիշ Կամպոսը հույսեր չեն կապում բրազիլացի հարձակվողի հետ:

ՊՍԺ-ն արդեն տրանսֆերային գին է սահմանել Նեյմարի համար: Միևնույն ժամանակ աղբյուրը նշում է, որ Նեյմարի բարձր աշխատավարձը կխոչընդոտի հնարավոր գործարքին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի սպորտային խորհրդական Լուիշ Կամպոսը Նեյմարի ծառայություններն առաջարկել է իտալական «Յուվենտուսին»:

Նախորդ մրցաշրջանում բրազիլացին փարիզյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում խփել է 13 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ 30-ամյա Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ գործում է մինչև 2025 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա