Logo

ՊՍԺ-ի աստղը դժգոհ է ակումբի ղեկավարությունից և ցանկանում է հեռանալ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:37 / 26.06.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը լրջորեն դիտարկում է փարիզյան ակումբից հեռանալու հնարավորությունը։ 30-ամյա բրազիլացին դժգոհ է ակումբի նախագահից՝ հաղորդում է RMC Sport-ը։

Նեյմարին դուր չեն եկել Ալ-Խելաիֆիի՝ մամուլի ասուլիսի ժամանակ վերջին հայտարարությունները։ ՊՍԺ-ի նախագահը Նեյմարի՝ թիմը լքելու վերաբերյալ հարցին անորոշ պատասխան էր տվել։ Դրանից հետո բրազիլացին կարծում է, որ ակումբն իրեն չի գնահատում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն ամռանը ցանկանում է թոթափել աշխատավարձերի ծանրաբեռնվածությունն ու պատրաստ է հրաժարվել մի քանի ֆուտբոլիստից։ Նեյմարը մրցաշրջանում մոտ 50 մլն եվրո է վաստակում։

30-ամյա Նեյմարը ՊՍԺ-ում խաղում է 2017 թվականից: Թիմի կազմը համալրել է «Բարսելոնայից», տրանսֆերի արժեքը կազմել է 222 մլն եվրո։ Նեյմարի պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ գործում է մինչև 2025 թվականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա