Logo

ՊՍԺ-ի կիսապաշտպանը՝ «Յուվենտուսի» թիրախում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:30 / 04.05.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսը» հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիայի ծառայություններով՝ հաղորդում է Calciomercato-ն։

Ըստ աղբյուրի՝ այս ամիս թուրինցիները կհանդիպեն 34-ամյա արգենտինացու գործակալի՝ Ժորժե Մենդեշի հետ։ Դի Մարիայի պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 3 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա