Logo

ՊՍԺ-ի նախագահ. «Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը մնում է մեր թիմում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:45 / 23.05.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է Կիլիան Մբապեի հետ նոր պայմանագրի կնքումը։

«Կիլիանը ևս 3 տարի մնում է ՊՍԺ-ում։ Դա շատ կարևոր է Լիգա 1-ի, Ֆրանսիայի ու մեզ համար։ Այս ընտրությունը շատ ուժեղ ազդանշան է։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը մնում է մեր թիմում։ Նա մնում է, քանի որ ՊՍԺ-ն նրան տալիս է պայմաններ՝ նպատակների իրագործման համար, այն է՝ հաղթել, հաղթել և հաղթել։

Առաջին օրվանից մեր միջև շատ ուժեղ կապ ստեղծվեց։ Միգուցե հիմա դուք դա չհասկանաք։ Մենք երբեք չենք թաքցրել պայմանագրերի թվերը, բայց փողն ամենակարևորը չէ։ Կարևորը նախագիծն էր։

Ինչ վերաբերում է գումարին, ապա Իսպանիան ներկայացնող ակումբը կարող էր ավելին վճարել»,- ասուլիսի ժամանակ ասել է Նասեր Ալ-Խեալիֆին։

Մբապե. «Ես «Ռեալին» չեմ ասել «ոչ», ես «այո» եմ ասել Ֆրանսիային ու ՊՍԺ-ի նոր նախագծին»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա