Logo

ՊՍԺ-ն տարեկան 17 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել «Բարսելոնայի» հարձակվողին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:07 / 29.04.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ն ցանկանում է թիմ հրավիրել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին՝ հաղորդում է լրագրող Թոնի Խուանմարտին։

Ըստ աղբյուրի՝ մի քանի օր առաջ փարիզյան ակումբը հարձակվողին տարեկան 17 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել։ Ֆուտբոլիստը դեռ չի պատասխանել փարիզցիների առաջարկին։ Հաղորդվում է, որ Դեմբելեի համար առաջնային տարբերակ է համարվում «Բարսելոնայում» մնալը, սակայն ավելի լավ ֆինանսական պայմաններով։

Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն 17 խաղում խփել է 1 գոլ ու կատարել 11 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա