Logo

ՊՍԺ-ն ամենօրյա կապի մեջ է Զիդանի հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:24 / 28.05.2022ՍՊՈՐՏ
null

Մաուրիսիո Պոչետինոն, ամենայն հավանականությամբ, կպահպանի ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը։

Sky Sport-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է հրավիրել Զինեդին Զիդանին և անում է հնարավոր ամեն ինչ՝ նրան համոզելու համար։

Ակումբի ներկայացուցիչներն ամեն օր կապ են հաստատում Զիդանի հետ, սակայն «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը չի ցանկանում աշխատել Փարիզում, այդ թվում՝ ընտանեկան պատճառներով. Զիզուն Մարսելում է ծնվել։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ չի բացառվում, որ ՊՍԺ-ն շարունակի համագործակցությունը Պոչետինոյի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա