Logo

ՊՍԺ-ն գտել է Մբապեին փոխարինողին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:10 / 14.05.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի ղեկավարությունը Կիլիան Մբապեի հեռանալու դեպքում ձեռք կբերի «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը՝ հաղորդում է Marca-ն։

Փարիզյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ երիտասարդ ուրուգվայցին կկարողանա հաջողությամբ փոխարինել աստղային ֆրանսիացուն, որը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռեալ»։

«Բենֆիկայի» ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան», «Ատլետիկոն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ընթացիկ մրցաշրջանում Դարվին Նունյեսը «Բենֆիկայի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 34 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 40 մլն եվրո է գնահատում 22-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա