Logo

Աղբյուր. ՊՍԺ-ն հեռացրեց մարզական տնօրենին և փնտրում է Պոչետինոյին փոխարինողին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:42 / 22.05.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ում փոխվել է մարզական տնօրենը։ Փարիզցիները հեռացրել են Լեոնարդոյին ու նշանակել Լուիշ Կամպուշին՝ հաղորդում է RMC Sport-ը։

Այս պահին պորտուգալացի մասնագետը «Սելտայում» խորհրդականի պաշտոն է զբաղեցնում։ Նախքան այդ, նա «Լիլում» զբաղեցրել է մարզական տնօրենի պաշտոնը։

Դրանից բացի, ՊՍԺ-ն մտադիր է հեռացնել նաև գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։ Ակումբն արգենտինացուն փոխարինելու մի քանի թեկնածու է դիտարկում։

Հաղորդվում էր, որ Կամպուշի թեկնածությունը Կիլիան Մբապեն է առաջարկել ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու բանակցությունների ժամանակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա