Logo

ՊՍԺ-ն հաղթեց խոշոր հաշվով հաղթեց, Մբապեն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:51 / 04.09.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում ՊՍԺ-ն արտագնա խաղում մրցեց «Նանտի» հետ ու հաղթեց 3-0 հաշվով։

Փարիզյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն որը երկու գոլերն էլ խփեց արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիին փոխանցումից հետո։ Գոլով աչքի ընկավ նաև պորտուգալացի պաշտպան Նունու Մենդեշը։

24-րդ րոպեից «Նանտը» խաղում էր 10 ֆուտբոլիստով։

Լիոնել Մեսին Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում կատարեց 6-րդ գոլային փոխանցումը։ Ավելի վաղ նա մեկական ասիստ էր գրանցել «Կլերմոնի» (5-0), «Լիլի» (7-1) դեմ հանդիպումներում, իսկ «Թուլուզի» (3-0) դեմ խաղում թիմակիցներին 2 արդյունավետ փոխանցում էր կատարել։ Այդ խաղերում 34-ամյա արգենտինացին խփել է նաև 3 գոլ։

ՊՍԺ-ն 6 տուրերից հետո վաստակած 16 միավորով առաջատարն է։ «Նանտը» 6 միավորով 10-րդն է։ 

Հաջորդ տուրում փարիզյան ակումբը կմրցի «Բրեստի» հետ։

Ֆրանսիայի առաջնություն, 6-րդ տուր

«Նանտ» - ՊՍԺ՝ 0-3

Կիլիան Մբապե, 18,55, Նունու Մենդեշ, 68

Հեռացում՝ Ֆաբիո, 24 («Նանտ»)

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա