Logo

ՊՍԺ-ն ու «Մոնակոն» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:44 / 29.08.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական Լիգա 1-ի 4-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում մրցեց «Մոնակոյի» հետ։ Արձանագրվեց 1-1 հաշիվը։

«Մոնակոյի» գերմանացի հարձակվող Կևին Ֆոլանդի գոլին ՊՍԺ-ն ընդմիջումից հետո պատասխանեց բրազիլացի հարձակվող Նեյմար՝ 11-մետրանոցից կատարած դիպուկ հարվածով։

4 տուրերից հետո վաստակած 10 միավորով ՊՍԺ-ն առաջին հորիզոնականում է։ «Մոնակոն» 5 միավորով 12-րդն է։

Հաջորդ տուրում ՊՍԺ-ն կմրցի «Թուլուզի», իսկ «Մոնակոն»՝ «Տրուայի» հետ։

VBET ընկերությունը «Մոնակո» ՖԱ-ի պաշտոնական գործընկերն է։

Ֆրանսիայի առաջնություն, 3-րդ տուր

ՊՍԺ - «Մոնակո»՝ 1-1

Նեյմար, 70 (11մ) - Կևին Ֆոլանդ, 20

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա