Logo

ՊՍԺ-ն ու Պոչետինոն համաձայնության են եկել

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:31 / 30.06.2022ՍՊՈՐՏ
ՊՍԺ-Մաուրիսիո Պոչետինո

Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» պայմանավորվել է Մաուրիսիո Պոչետինոյի հետ համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ՝ հաղորդում է RMC Sport-ը։

Ակումբը լիարժեք պայմանավորվածության է եկել 50-ամյա մասնագետի և նրա մարզչական շտաբի հետ պայմանագիրը խզելու վերաբերյալ։ Կողմերին մնացել է միայն ստորագրել համապատասխան փաստաթղթերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոչետինոն, 15 մլն եվրո փոխհատուցումից և տարեկան աշխատավարձից բացի, ցանկացել է 2 մլն եվրոյի բոնուս ստանալ ՊՍԺ-ից։ Հենց այդ պատճառով է ձգձգվել նրա պաշտոնանկության գործընթացը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա