Logo

ՊՍԺ-ի երկրպագուները չեն սուլի Մեսիին

22:31 / 17.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի գործող չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի երկրպագուները չեն պատրաստվում սուլել թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, հայտնում է Goal.com-ը:

Աղբյուրը հերքել է Mundo Deportivo-ի հրապարակած և արդեն ջնջված նյութը, համաձայն որի՝ փարիզյան ակումբի որոշ երկրպագուներ Լիգա 1-ի 28-րդ տուրում ակցիա կիրականացնեն արգենտինացու դեմ՝ ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայից դուրս մնալու համար:

Հիշեցնենք, որ 35-ամյա արգենտինացին ՊՍԺ-ում ելույթ է ունենում 2021 թվականից: Այս ու նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ն չէր կարողացել հաղթահարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արգելքը

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 31 խաղի, խփել 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 50 միլիոն եվրո է գնահատում «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա