ՊՍԺ-ի կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան այսօր բուժզննում կանցնի՝ «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելու համար՝ հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հեղինակավոր ինսայդերի խոսքով՝ բրազիլացի ֆուտբոլիստը Սան Սեբաստյանի թիմում հանդես կգա վարձակալական հիմունքով: Ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու պայմանագրային իրավունք չի ունենա:
28-ամյա Ռաֆինյան ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է 2020 թվականի հոկտեմբերից: Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 1 խաղի, արդյունավետ գործողությամբ(գոլ, գոլային փոխանցում) աչքի չի ընկել: Կողմերի պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսի 30-ին:
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո