Logo

ՊՍԺ-ի նախագահը հավատում է իր թիմի հաջողությանը «Բավարիայի» հետ դիմակայությունում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 20.03.2021ՍՊՈՐՏ
ՊՍԺ ի նախագահը հավատում է իր թիմի հաջողությանը «Բավարիայի» հետ դիմակայությունում - ՊՍԺ-ի նախագահը հավատում է իր թիմի հաջողությանը «Բավարիայի» հետ դիմակայությունում
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

07 Ապրիլ 2021 - 23:00

2

Բավարիա Մյունխեն

3

Պարի Սեն-Ժերմեն

0 - 1 Կիլիան Մբապպե - 3`

0 - 2 Մարկինյոս - 28`

1 - 2 Eric Maxim Choupo Moting - 37`

2 - 2 Թոմաս Մյուլեր - 60`

2 - 3 Կիլիան Մբապպե - 68`

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությանը, որի արդյունքով՝ փարիզյան ակումբը մրցելու է մրցաշարի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բավարիան» եզրափակիչում առավելության հասավ հենց ՊՍԺ-ի նկատմամբ:

«Երկու թիմերն էլ միմյանց շատ լավ են ճանաչում: Թիմերի միջև կա փոխադարձ հարգանք: Նախորդ մրցաշրջանում մենք շատ մոտ էինք մեր նպատակին, իսկ հիմա ոգևորված ենք «Բավարիայի» հետ նոր հանդիպումով:

Ես անչափ հավատում եմ մեր թիմին: Վճռական խաղեր են լինելու, լավագույններից Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում»,- GFFN-ը մեջբերում է ՊՍԺ-ի նախագահի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա