Logo

ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպանը քննադատել է Մեսիին

19:29 / 06.04.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի գործող չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը խոսել է թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին:

«Լեո Մեսին ներկայացնում է ֆուտբոլը, սա այն է, ինչը նրա մեջ սիրում եմ: Նա մեծ հետք է թողել պատմության մեջ և մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է:

Բայց մենք ծայրահեղ հիասթափված ենք ՊՍԺ-ում նրա անցկացրած երկու մրցաշրջանից: Խոսքը ոչ միայն խաղի մասին է, այլ նաև հարցազրույցների, որտեղ կարող էր ասել, որ երջանիկ է Փարիզում, բայց մենք նրանից միշտ բացասական խոսքեր ենք լսել:

Նա հանգստյան օրերին պարտադիր մեկնում է Բարսելոնա, քանի որ այդպես էլ չի հարմարվել Փարիզին: Նա իրեն պետք է համարի ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, սակայն երբեք այդպես չի եղել, այդ պատճառով էլ ես մեղադրում եմ նրան դրա համար»,- Ռոտենի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Հիշեցնենք, որ Մեսին ՊՍԺ-ում ելույթ է ունենում 2021 թվականի օգոստոսից և ակումբում անցկացրած 64 խաղում խփել է 29 գոլ, կատարել 32 գոլային փոխանցում: 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հունիսի 30-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա