Logo

«ՊՍԺ»-ն «բացեց» տրանսֆերային պատուհանը, Զլատանը՝ «շունչ տվեց» ֆրանսիական լիգային. Օրվա ամենաուշագրավ լուրերը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 25.12.2016ՍՊՈՐՏ
tHFVqHdE - «ՊՍԺ»-ն «բացեց» տրանսֆերային պատուհանը, Զլատանը՝ «շունչ տվեց» ֆրանսիական լիգային. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը:

ՀԱՅԱՍՏԱՆ

«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է կաթոլիկ աշխարհի Սուրբ Ծննդյան տոնը:

Արաբական Միացյալ Էմիրությունների 1-ին խմբի առաջնության 6-րդ տուրում «Ալ-Ֆուջեյրան» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է ավարտել «Ալ-Շաաբի» հետ հանդիպումը: Խաղի հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին:

Հայաստանի շախմատի հավաքականի երեք անդամներ՝  Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը կմասնակցեն Քաթարի մայրաքաղաք Դոհայում դեկտեմբերի 26-ին մեկնարկող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններին:

levon

«Բանանցը» հայտարարել է միանգամից 3 ֆուտբոլիստների հետ պայմանագրեր ստորագրելու մասին: Ընդ որում, բոլորն էլ ակումբի ֆուտբոլային դպրոցի սաներ են: Խոսքը հարձակվող Նորայր Գյոզալյանի և կիսապաշտպաններ Արամ Լոռեցյանի ու Կարեն Հարությունյանի մասին է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա